This site is created using Wikimapia data. Wikimapia is an open-content collaborative map project contributed by volunteers around the world. It contains information about 32492654 places and counting. Learn more about Wikimapia and cityguides.

Ստեփանակերտ

Ստեփանակերտ, Արցախի Հանրապետության մայրաքաղաքը։ Բնակչությունը 56,6 հազար (2017) մարդ է։ Երկրի վարչական, մշակութային և տնտեսական կենտրոնն է։ Վերանվանվել է կոմունիստական կուսակցության, աշխատավորների միջազգային շարժման գործիչ Ստեփան Շահումյանի պատվին։ Որպես բնակավայր ձևավորվել է 19-րդ դարի սկզբին՝ Վարարակն գյուղի տեղում, որը գտնվում է քաղաքի ներկայիս տարածքում։ Ստեփանակերտը գտնվում է Արցախյան լեռնաշղթայի արևելյան լանջին` Կարկառ գետի վտակ Վարարակնի ձախ ափին, 850 մետր բարձրության վրա։ Ստեփանակերտի նախագծային և կառուցման առաջին պլանը մշակել է Ալեքսանդր Թամանյանը (1926 թվական), երկրորդը՝ Ն. Սլոբոտյանիկը (1938 թվական), երրորդը՝ Բ. Դադաշյանը (1968 թվական)։ Բայց բոլոր այդ նախագծերում պահպանվել է Թամանյանի նախագծած կառուցվածքը։ Ստեփանակերտը Արցախի խոշոր քաղաքն է և մայրաքաղաքը։ Ունի 56,6 հազար բնակիչ (2017 թվական)[2]։ Որպես քաղաքատիպ բնակավայր հայտնի է 1847 թվականից։ Իսկ մինչև այդ հին հայկական բնակավայր էր՝ Վարարակն անվամբ, որն ունի ավելի քան երկուհազարամյա պատմություն։ Հենց այս գյուղում 1840-ական թվականներին ստեղծվել է ռուսական բանակի զորակայան՝ ռազմական, վարչական, բնակելի շինություններով, որոնք էլ հիմք են հանդիսացել այժմյան քաղաքի ձևավորման համար։ Արցախում խորհրդային կարգեր հաստատվելուց և երկրամասը ինքնավար մարզ հռչակվելուց հետո` 1923 թվականին, 26 կոմիսարների առաջնորդ, Բաքվի կոմունայի ղեկավար Ստեփան Շահումյանի հիշատակը հավերժացնելու համար այս բնակավայրը վերանվում է Ստեփանակերտ։ Այսինքն Ստեփանակերտը պաշտոնական ձևով քաղաքի կարգավիճակ ունի 1923 թվականից։ Մինչև 1978 թվականը Ստեփանակերտը մարզային վարչական կենտրոն լինելուց բացի, նաև համանուն շրջանի կենտրոն էր։ 1978 թվականից հետո Ստեփանակերտի շրջանը վերանվանվում է Ասկերանի շրջան, իսկ շրջանի կենտրոնը դառնում է Ասկերան ավանը (այժմ` քաղաք)։ Ստեփանակերտը Արցախի նախագահի նստավայրն է, այնտեղ են գտնվում Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, կառավարությունը, բոլոր նախարարություններն ու գերատեսչությունները (բացառությամբ՝ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի), հասարակական, քաղաքական կազմակերպությունները, բազմազան միություններ, հիմնադրամներ, դատաիրավական մարմիններ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների գրասենյակներ։ Արցախի մշակութային կյանքում անգնահատելի դեր է խաղում Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնը (հիմնադրվել է 1932 թվականին)։ Ավելորդ չէ նշել, որ ադրբեջանական տիրապետության տարիներին հայկական մարզի միակ պետական դրամատիկական թատրոնի խաղացանկից գրեթե լրիվ հանվել էին հայ ժողովրդի պատմությանը, կյանքին վերաբերող գործերի բեմադրությունները։ Նույնիսկ թատրոնի ցուցանակից հանվել էր հայկական բառը։ Այժմ Ստեփանակերտի հայկական դրամատիկական թատրոնը նոր վերելք է ապրում, ամուր կապեր է ստեղծել Երևանի թատերական օջախների հետ։ Քաղաքի ու ամբողջ երկրամասի կյանքում 1959 թվականից յուրահատուկ դեր է խաղում հայկական երգի ու պարի պետական համույթը, որը մեծ հաջողությամբ ելույթներ է ունենում նաև Երևանում և Հայաստանի այլ բնակավայրերում։ Այժմ Ստեփանակերտի ռադիոհանգույցը և հեռուստատեսությունը ամեն օր հայերենով հաղորդումներ է տալիս քաղաքի ու հանրապետության բնակչության համար։ 1960-ական թվականներից այստեղ ընդունվել են նաև հեռուստահաղորդումներ, բայց, ցավոք, մինչև 1988 թվականը՝ միայն ադրբեջաներեն և ռուսերեն լեզուներով։ Ոչ միայն ԼՂԻՄ հայկական բոլոր բնակավայրերը, այլև մարզային կենտրոն Ստեփանակերտը հնարավորություն չունեին դիտելու և լսելու հայկական հեռուստատեսության հաղորդումները։ Արցախյան շարժման հետ կապված, մարզի հայության միահամուռ պահանջով, 1988 թվականի մայիսի սկզբից Ստեփանակերտը ոչ միայն ընդունում է հայկական հեռուստահաղորդումները, այլև հայ մասնագետների աջակցությամբ այստեղ կազմակերպվեցին տեղական հեռուստահաղորդումներ։ Այժմ Ստեփանակերտում գործում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հեռուստահաղորդումների կենտրոնը։

Recent city comments:

  • Մե՛նք ենք մեր սարերը (կոթող), Drazark wrote 1 year ago:
    Используешь столбец комментариев как мусорный бак, Ilkin85? От гниения твоего мусора на нашем проекте скоро образуется нефть.
  • Մե՛նք ենք մեր սարերը (կոթող), Ilkin85 wrote 1 year ago:
    Հուշարձանը կառուցվել է 1967 թվականին Ադրբեջանական ԽՍՀ միջոցներով։ Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 1817 թվականին Ղարաբաղի խանությունում ծնված ամենահայտնի ղարաբաղցի հարյուրամյա Շիրին Հասանովի ծննդյան 150-ամյակի հետ։ Այս տարիների ընթացքում ԽՍՀՄ-ում 100-ից բարձր տարիքիներից ամենամեծ թիվն ունեցել է Ղարաբաղը։ Քանդակագործ Սարգիս Բաղդասարյան, ծնվել և մեծացել է Ադրբեջանում։ Ճարտարապետ Սաֆի Գարաև. Հուշարձանը հայերի կողմից օգտագործվել է 90-ականներին՝ որպես ցածր սոցիալական պատասխանատվություն ունեցող կանանց հավաքատեղի և Ղարաբաղի օկուպացիայի քարոզչություն։ Հուշարձանը արվեստում «մոդեռնիզմի» խորհրդային շրջանի ճարտարապետական ​​ժառանգությունն է, որը չպետք է նույնացնել հայկական նախկին օկուպացիոն ուժերի հետ։
  • Anhayt Zinvori Hushatdzan, cavid-xanmail.ru (guest) wrote 13 years ago:
    men XAN.sizin sülalenizi kesecem.az qalib.men gelirem.mene Azerbaycanli esirler lazimdi.caninizin qarshiliginda onlari mene verin.
Ստեփանակերտ on the map.

Recent city photos:

more photos...